Միջոցառումներ

Կանանց միջազգային տոն

Մամուլյան և Ընկերներ Գինետունը` կանանց միջազգային տոնի կապակցությամբ կազմակերպում է համերգային մեծ միջոցառում: Մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մեր կայքին: Գրանցվելու և ամրագրելու համար զանգահարել (077) 17-72-21 հեռախոսահամարով:
Սիրով սպասում ենք Ձեզ...

Տյառնընդառաջ

«Մամուլյան և ընկերներ» գինետունը սիրով հրավիրում է փետրվարի 13-ին Տյառնընդառաջը տոնել միասին:
Միջոցառումը կսկսենք 16:00-ին գինու համտեսմամբ՝ սոմելեի ներկայությամբ, իսկ 20:00-ին մեզ կմիանան ազգագրական երգի սիրված կատարողներ Ռուբեն Սասունցին և Գոհար Հովհաննիսյանը: Երեկոն կվարի դերասան-հանդիսավար Դավիթ Հակոբյանը:
Կհյուրասիրվեն հայկական ազգային տոնածիսական ուտեստներ՝ քաշիկա, կորկոտ, փուռնիկ, կոլոնդրակ, հալվա և ղափամա` վերջինս անձամբ Սեդրակ Մամուլյանի մատուցմամբ:
Սպասվում են այլ հաճելի անակնկալներ:
ԶԳԱՑԵՔ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ...

Հայոց բանակի տոն

«Մամուլյան և ընկերներ» գինետունը սիրով հրավիրում է հունվարի 28-ին միասին նշելու Հայոց բանակի տոնը: Գինետունը հաճախորդներին հյուրասիրում է հայկական գաթա և հրահամ միրգ: Իսկ երաժիշտերը օրվան համահունչ հայկական երաժշտությամբ կլրացնեն օրվա տրամադրությունը:

Շնորհավորում ենք բոլորին Ամանորի կապակցությամբ

Ամանորյա գիշերը «Մամուլյան և ընկերներ» գինետանը կրկին ազգային մթնոլորտ է տիրելու՝ կվայելենք ազգային երաժշտություն, կծանոթանանք, թե հնում ամանորյա սեղանին ինչ են հյուրասիրել, կհամտեսենք հին հայկական ամանորյա ծիսական կերակրատեսակներ, կմասնակցենք ազգային խոհանոցի վարպետաց դասի։ Մեզ կայցելեն Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։

© «Մամուլյան և ընկերներ» Գինետուն 2016 || Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Դեպի վերև